Jump to content

Որս արծիվներով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազախ որսորդները Օլգիում (Մոնղոլիա, 2011)

Որս արծիվներով, ավանդական որսաձև եվրասիական տափաստանում։ Կիրառվում է ղազախների և կիրգիզների կողմից ժամանակակից Ղազախստանում և Կիրգիզստանում, առավելապես Բաբան-Օլգիի նահանգներում, Մոնղոլիայում և Խինջիանգում, Չինաստանում։ Նրանք նշանավոր էին ոսկե արծիվներով, ցախաքլորներով, սապսաններով, բալոբաններով և այլ գիշատիչ թռչուններով որսով[1]։

Տերմինոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկուսն էլ` և' ղազախները, և' կիրգիզներն, ունեն իրենց հիմնական տերմինները թռչուններով, առանձնապես արծիվներով որսի վերաբերյալ[2]։

Կիրգիզ որսորդների մոտ հիմնական տերմին է «münüshkör»-ը։ Արծիվներով որսով զբաղվողների համար օգտագործվող տերմին է «bürkütchü»-ը (bürküt՝ ոսկե արծիվ բառից()։

ԿիդանՆերը արծիվներով որսի ժամանակ (Սուն դինաստիա)

Մ.ա.ա. 936-45 թվականներին կիդանները` քոչվոր ժողովուրդները Մանջուրիայից, նվաճում են Չինաստանի հյուսիսային մասը[3]։ Մ.թ.ա. 960 թվականին Չինաստանը նվաճվում է Սուն դինաստիայի կողմից[4]։ Նրանցից սկսվող Սուն դինաստիան ամբողջությամբ վերահսկողության տակ չէր առնվել խիդաններից, չնայած որ արդեն ասիմիլացվել էր չինական մշակույթի մեծ մասը։ Չինաստանի 300-ամյա կառավարման ընթացքում Սունը տուրք է վճարել կիդաններին նրանց հեռու պահելու համար Սուն մնացած տարածքը նվաճելուց[5]։ Վիճարկվում է այն փաստը, որ կիդանները ասիմիլացրել են չինական մշակույթը, պահպանվել են քոչվորական շատ ավանդույթներ, ներառյալ արծվով որսը[6] (տես Սուն դինաստիայի անհայտ չինական նկար)։

Չժուրչժեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ցեղեր որս են արել գիշատիչ թռչուններով։ Կիդանների ցեղերի ներկայացուցիչները հաճախ զավթել են այդպիսի որսորդական արծիվների, բռնի ստիպել ենթարկվել իրենց հրամաններին, բայց դա ավարտվել է անհաջողությամբ (ոչ ի շահ կիդանների)։ Գոյություն ունի տեղեկություն, որ չժուրչժենները ապստամբել են կիդանների դեմ։ Պատճառը եղել է թռչունը՝ հայ-դոն-կին։ Չժուրչժենների ներկայացուցիչներին հաջողվել է ետ վերադարձնել իրենց թռչուններին։

1207 թվականին ղրղըզ քոչվորները հանձնվում են Չինգիսհան-Ջուչիի որդու ղեկավարած զորքերին։ Մոնղոլական տիրապետության տակ ղրղզները պահպանում էին իրենց քոչվորական մշակույթը, ինչպես նաև՝ արծվի հետ որսի ավանդույթը, որը շարունակվում է գրեթե մինչև 21-րդ դար (մինչև 1990-ականները)։ Ժամանակակից հնագետները Մ.թ. ա. 1-ին (կամ նույնիսկ 2-րդ) հազարամյակին Միջին Ասիայում բազեի որսի պատմություն են տեսնում։

ԽՍՀՄ-ի Ժամանակ՝ կոմունիստական կառավարման շրջանում, շատ ղազախներ փախել են հարևան Մոնղոլիա։ նրանք հիմնականում բնակություն են հաստատել Բայան-Օլգա մարզում և իրենց հետ բերել են արծիվների հետ որսի ավանդույթները։ Մինչ օրս Բայան-Օլգա տարածաշրջանում, որը գտնվում է Ալթայի լեռներում՝ արևմտյան Մոնղոլիայում, կան մոտավորապես մի քանի հարյուր որսորդներ արծիվների հետ։ Նրանց սովորույթների մեջ են մտնում որսը ձիով։ նրանք հիմնականում կարմիր աղվեսների որս են արել, նաև օգտագործել են արծիվներ ցուրտ ձմռան ամիսների նապաստակներ որսալու համար։ Վառ գունավոր աղվեսները սպիտակ ձյան ֆոնի վրա շատ ավելի հեշտ էր նկատել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Keen, Dennis. «Kyrgyz Falconers Use Falcons, Too». The Central Asian Falconry Project. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. Bosworth, C. E.; van Donzel, E.; Lewis, B.; Pellat, C., eds. (1980). The Encyclopaedia of Islam. Vol. 5. Leiden: E. J. Brill. էջ 18.
  3. The Art of War by Sun Tzu - Special Edition by Sun Tzu and Lionel Giles (2005) p.170
  4. China: Its History and Culture (4th Edition) by W. Scott Morton, Charlton M. Lewis, and Charlton Lewis (2004) p.100
  5. 5 Steps to a 5: AP World History (5 Steps to a 5) by Peggy Martin (2004) p.115
  6. Eagle Dreams: Searching for Legends in Wild Mongolia by Stephen J. Bodio (2003) p. 26

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]